Ով դեմ կքվեարկի Սաշիկ Սարգսյանին

66Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերովհայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս կապակցությամբ պատգամավորը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Երեկ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերովհայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Երկարաշունչ անունով այդ օրենքն է, որ կյանք է տվել երթեւեկությանը հետեւող տեսախցիկների եւ արագաչափ սարքերի գործունեությանը եւ այդ օրենքում է, որ առաջարկում եմ լրացումներ: Եթե հիշում եք, ս/թ հուլիսի 9-ին հրապարակված՝ «Իշխանությունը պետք է զերծ մնա շրջիկ արագաչափերի կիրառումից, եւ հրաժարվի արագաչափերով հարստահարման քաղաքականությունից» հոդվածում գրել էի, որ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների հարցը առաջիկայում էլ լինելու է իմ ուշադրությանը կենտրոնում՝ որպես ՀՀ քաղաքացիներին հարստահարող համակարգ: Այդ հոդվածում բերել էի բազմաթիվ պաշտոնական փաստեր, որոնք ապացուցում են, որ արագաչափերն ու երթեւեկությանը հետեւող տեսախցիկները ոչինչ չեն տալիս երթեւեկության անվտանգության առումով եւ միայն հսկայական ֆինանսական բեռ են ավելացնում ՀՀ քաղաքացիների ուսերին եւ այս տրամաբանությամբ էլ, ներկայացված օրենքի նախագծում խնդրին մոտեցել եմ բացառապես սոցիալական տրամաբանությամբ…»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտնի է, որ քաղաքում  Հայաստանում ամենուր տեղադրված տեսախցիկները եկամուտ են բերում մեկ մարդու և այդ մարդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է: Միանշանակ է, որ այս օրենքը հավանության արժանանալու դեպքում էապես կկրճատի Սաշիկ Սարգսյանի եկամուտները և կթեթևացնի ժողովրդի սոցիալական բեռը: Բայց դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը կքվեարկի այս օրենքին կողմ: Դժվար է պատկերացնել ինչ որ ՀՀԿ-ականի, որ դուրս կգա Սաշիկ Սարգսյանի դեմ: Այս հարցում գուցե և ընդդիմությունը զսպվածություն ցուցաբերի և դեմ դուրս չգա հայտնի անձնավորությանը:

Դիտվել է 2,734 անգամ
 


Այս թեմայով