Ովքեր և ինչ պաշտոն կզբաղեցնեն Սարգսյանի կառավարությունում

Ուրվագծվում է Ս. Սարգսյանի կառավարության կազմը` հայտնի են երեք փոխվարչապետները։ Առաջին փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը, ով պատասխանատու կլինի սոցիալ-տնտեսական ոլորտի համար, կլինի ՀՀ ներկայացուցիչը ԵԱՏՄ-ում, ինչպես նաև կհամակարգի արտաքին տնտեսական պատասխանատուների աշխատանքները։ Երկրորդ փոխվարչապետը՝ Կարապետյանից ոչ պակաս կարգավիճակով կլինի Արմեն Գևորգյանը, ով կհամակարգի հանրային ծառայության ոլորտը, մարզպետների աշխատանքը և համայնքների խոշորացման գործընթացը, ինչպես նաև կզբաղվի կառավարության ընթացիկ հարցերի լուծմամբ։ Վերջին փոխվարչապետը, ըստ շրջանառվող տեղեկատվության կլինի Արկադի Ղուկասյանը, ում համակարգման դաշտում կլինեն կլինեն Սփյուռքի, Արցախի հետ փոխհարաբերությունների հարցերը։ Ի դեպ Ղուկասյանի համար հավանական է համարվում նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

 Հետաքրքրական է, որ ՀՅԴ-ն դեռևս հույսը չի կորցրել փոխվարչապետի պաշտոն ստանալու հարցում, և ցանկանում է՝  երրորդ փոխվարչապետի պաշտոնում առաջարկել պատգամավոր Աղվան Վարդանյանին, հաշվի առնելով Սփյուռքում և Արցախում դաշնակցականների ծանրակշիռ ներկայության փաստը։ Սակայն, ըստ մեր տեղեկությունների ՀՅԴ-ին կզիջեն Սփյուռքի և Սոցիալական ապահովության նախարարների պորտֆելները՝ իբրև փոխհատուցում։ Սա էր պատճառը, որ «Կառավարության կառուցվածքի» մասին օրենքում պահպանվեց Սփյուռքի նախարարությունը։ Սակայն ՀՅԴ-ին հինգ նախարար բաժին չի հասնի նրանք ստիպված կլինեն հրաժարվել Տարածքային կառավարման կամ Կրթության և գիտության նախարարությունից։

 Վարչապետին ենթակա՝ Պետական վերահսկողական ծառայությունը կղեկավարի Հովիկ Հովսեփյանը։ Անգործ չի մնա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով կգործուղվի Վերահսկիչ պալատ՝ նախագահի պաշտոնում։

 


Այս թեմայով