Ովքեր են փորձում լռեցնել Տիգրան Ուրիխանյանին

2310705901451030743ԱԺ հայտարարությունների ժամին «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով խոստացված թեմային` analitik.am կայքի խմբագրի հետ իր աղմկահարույց միջադեպին, հայտարարեց, որ շորթողների թիկունքում կենդանաբանական օրգանիզմներ կան:

«Որոնք այսօր հիստերիայի մեջ են ընկած, ապազգային տականքություններով են զբաղված ինչ-ինչ կայքերում: Շորթողին զոհ են սարքել, գործում է այս խումբը շատ փնթի, հետքեր ունի, պոչեր են տարբեր տեղ թողել կյանքում և էլեկտրոնային աշխարհում»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը ու հավաստիացրեց, որ փաստերը կուտակված են, իսկ նախաքննությունը տիրապետում է դրանց բավարար չափով` շատ հեռու գնալու միտումով:

 Նախքան այդ, Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ 5-րդ տարին է, որ ԱԺ-ում է, որտեղ քվեարկում է բացառապես ժողովրդի շահերից ելնելով:

 «Նշում եմ թվեր, ընդգծում երևույթներ և ցուցադրում փաստեր: Շրջանառության մեջ եմ դրել հանրային շահից բխող օրենքներ»,-թվարկեց Տիգրան Ուրիխանյանը:

 Այս ամենը անելիս` գործել է բանակցային ձևաչափով, խոսել խիստ, բայց հավասարակշռված։

 «Ուստի ո՞րն է պատճառը՝ ինձ ու կուսակիցներիս վիրավորելու ու զրպարտելու: Որ չխոսե՞մ: Որ չխոսեմ, որ ելույթներս չնպաստե՞ն ապաշնորհների հրաժարականների, թե՞ որ վարկանիշս չաճի»,-Տիգրան Ուրիխանյանը շարունակեց հարցադրումները՝ ասելով. «Թե՞ իմ ելույթը ինչ-որ մեկին կատաղեցրեց: Նպատակը լռեցնե՞լն է , թե՞ լռեցնելն ու շորթելը»:

 Անդրադառնալով բուն թեմային՝ նա նորից հարցրեց՝ ի՞նչ է նշանակում 6 անգամ ասուլիսի հրավիրելը ու հետո գրելը, որ պատգամավորը «կապրիզներ» է անում:

Դիտվել է 459 անգամ
 


Այս թեմայով