Ովքեր կարող են ավճար վիրահատվել. կառավարությունը փոփոխություններ է իրականացրել

file_30162_4917437ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր որոշումներում կատարել է լրացումներ և փոփոխություններ, որոնք ուղղված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը կարգավորող ակտերի միջև անհամապատասխանությունների բացառմանը, ուղեգրերի տրամադրման գործընթացի օպերատիվության ապահովմանը: Միաժամանակ, ընդունված որոշումը կնպաստի նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների շարքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունքում վերոնշյալ անձանց զինվորական ծառայության պիտանելիության որոշման առավել արդյունավետ և որակյալ կազմակերպմանը:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության նախկինում ընդունած որոշումները: Ըստ այդմ, նախատեսվում է կարգավորել վերականգնողական օգնության տարբեր ձևերի, տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները, հստակեցվում և ավելի վերահսկելի է դարձվում վերականգնողական օգնութան տրամադրման գործընթացը, ստեղծվում է տրամադրված օգնության վերաբերյալ կայուն տեղեկատվական համակարգ, հստակեցվում են պարագաների ձեռքբերման կանխատեսումներն ու պլանավորումները:
ՀՀ կառավարությունը սահմանել է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները կյանքի են կոչվում լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում: Վարչապետն ընդգծել է սոցիալական ծառայությունները քաղաքային համայնքներին շարունակական փոխանցելու կարևորությունը և այս ուղղությամբ վերահսկողության իրականացումը:

Դիտվել է 886 անգամ
 


Այս թեմայով