Ովքեր են Պուտինի փեսաները և ինչ տարակարծություններ ունեն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է տարբեր թեմաների շուրջ՝ քաղաքականությունից մինչև անձնական:

ՌԴ ղեկավարը նշել է, որ երբեմն քննարկումներ է ունենում փեսաների հետ, քանի որ իրենք ինչ-ինչ հարցերի շուրջ տարակարծիք են լինում:

«Մենք չենք վիճում, ավելի շուտ քննարկում ենք, աղջիկներս ևս: Բայց նրանք չեն զբաղվում քաղաքականությամբ կամ խոշոր բիզնեսով: Նրանք զբաղվում են գիտությամբ, կրթությամբ»,-ասել է նախագահը:

Պուտինը նաև ասել է, որ շատ է սիրում թոռներին, սակայն ափսոսում է, որ բավականաչափ ժամանակ չունի նրանց հետ խաղալու համար:

Հոլիվուդյան ռեժիսորի հետ զրույցի ընթացքում Պուտինը խոսել է նաև ծնողների մասին՝ մանրամասնելով, որ նրանք նախքան իր ծնվելը 2 զավակ են կորցրել:

«Ծնողներիս համար ես ուշ ծնված երեխա էի: Նախքան ինձ նրանք 2 զավակ են կորցրել՝ մեկին պատերազմի՝ Լենինգրադի շրջափակման ժամանակ»,-պատմել է Պուտինը:

Ղեկավարը նաև պատմել է, որ հայրը մասնակցել է պատերազմին: Սկզբում ծառայել է հատուկ ստորաբաժանումներում, հետո ուղարկվել լենինգրադյան ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներից մեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սթոունը հարցազրույց էր վերցրել Պուտինից, որի ժամանակ քաղաքական գործչի հետ զրուցել էր ամենատարբեր թեմաների շուրջ: Ամերիկյան հեռուստաալիքները մաս առ մաս հատվածներ են հրապարակում այդ հարցազրույցից:

 


Այս թեմայով