Ովքեր են մտադրված դատարկում Հայաստանը

IMG_0802-1024x765Հայաստանից հեռացողների թիվը իրականում արդեն իսկ հասել է աղետալի չափերի: Ասյօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել  գործակալությունների, որոնք առաջարկում են շատ մատչելի գներով ավտոբուսային ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն: Այստեղ են հիմնականում հայաստանցիները գնում աշխատելու և ապրելու: Եվրոպական երկրներ գնալը դժվար է և մեծ ջանքեր ու գումարներ են  պահանջում, այդ իսկ պատճառով մարդիկ հիմնականում մեկնում են ՌԴ:

Զարմանալիորեն իշխանությունները ուշադրություն չեն դարձնում, այն հանգամանքին, թե ինչպես է դատարկվում Հայաստանը: Ավտոբուսային ուղևորափոխադրումներ իրականացնողները կարծես կոնկրետ հրահանգ իրականացնելիս լինեն: Եվ այդ հրահանգն  է դատարկել Հայաստանի Հանրապետությունը:

Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ միայն  ՍՓՅՈՒՌ համակարգում գրանցված են 25 կազմակերպություն, որոնք ավտոբուսային ուղևորափոխադրումներ են իրականացնում դեպի ՌԴ-ը: Ընկերությունները փոխադրումներ են իրականացնում շաբաթական նվազագաույնը 2 անգամ, իսկ տոմսի միջին արժեքն է 30 000 դրամ:  Հասկանալի է, որ տնտեսապես աղետալի վիճակում հայտնված երկրում հառանալ ցանկացողները շատ կլինեն և 30 000 դրամ կարող է վճարել ցանկացածը:

Լուսանկարը Politik.am-ի

 


Այս թեմայով