Ովքեր են մեկնելու Մոսկվա Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին մասնակցելու

turandot-restaurant-moscow«Սերժ Սարգսյանն այսօր պատրաստվում է մեկնել Մոսկվա։ Սերժ Սարգսյանի պաշտոնական հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին։ Իսկ մինչ այդ նա մասնակցելու է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կազմակերպելիք մեծ խնջույքին։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այդ խնջույքին հրավիրվի են և մասնակցելու են Հայաստանի բազմաթիվ գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ օլիգարխիկ այդ «քեֆին» մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնելու նաև Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու այլ պաշտոնյաներ»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 363 անգամ
 


Այս թեմայով