Ովքեր են Հովիկ Աբրահամյանի հետ մեկնելու Հնդկաստան

231672581386130545Այսօր` դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնելու է Հնդկաստան: Հետաքրքրականն այն է, որ այս անգամ` ի տարբերություն նախորդ այցի, ԱԺ նախագահը պատվիրակության կազմում չի ընդգրկել ՀՀԿ-ական կին պատգամավորներին: Հուսանք, որ այս անգամ կին պատգամավորների միջև վիճաբանություն չի եղել և նրանցից ոչ ոք չի նեղացել ԱԺ նախագահից, քանի որ մեկնողների անուններն արդեն հայտնի են:

Պատվիրակության կազմում են ընդգրկվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան- Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Խաչատրյանը, Թևան Պողոսյանը:

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով