Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ովքեր են հայտնվել Եվրամիության «սև ցուցակում». կառույցը հրապարակել է ցանկը

Ովքեր են հայտնվել Եվրամիության «սև ցուցակում». կառույցը հրապարակել է ցանկը

g_imageՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնվել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ՌԴ-ի և Ուկրաինայի որոշ քաղաքացիների նկատմամբ Եվրամիության պատրաստած նոր պատժամիջոցների ցանկում, հայտնում է Взгляд-ը՝ ԵՄ-ի պաշտոնական ամսագրին հղումով։

Ամսագիրը հրապարակել է Եվրամիության խորհրդի հուլիսի 24-ի որոշումը, որն ընդլայնում է «սև ցուցակը» ևս 15 մարդով։ Ցանկում ընդգրկվել է 18 ընկերություն և կազմակերպություն։

Ցանկում ընդգրկվել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պատգամավորներ, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար կազմից անձինք։

Այսպիսով՝ այժմ ցանկում ընդգրկված է 87 ֆիզիկական և 20 իրավաբանական անձ։ Նրանց բոլորին արգելված է մինչ նոյեմբեր մուտք գործել ԵՄ, եվրոպական բանկերում նրանց հաշիվները կսառեցվեն, իսկ եվրոպական բիզնեսին արգելված է ցանկում ընդգրկված իրավաբանական անձանց հետ գործ ունենալ։

Դիտվել է 105 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy