Ովքեր են կրակել ոստիկանների ուղղությամբ. Անդրանիկ Քոչարյանը չգիտի

Politik.am-ը օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել «Մարտի 1-ի» դեպքերի օրերից, որում երևում է, որ դեպի օդ կրակոցներ կան նաև քաղաքացիների կողմից: Politik.am-ի՝ ՀՔԾ-ին ուղղված հարցմանը պատասխանեցին, որ տեսանյութը կցվել է «Մարտի 1-ի» գործին:

Մենք կապ հաստատեցինք նաև «Մարտի 1-ի» գործով Փաստահավաք  խմբի անդամ, պաշտպանության նախկին փոխանախարար Անդրանիկ Քոչարյանի հետ՝ պարզելու, թե ինչ նոր տեղեկություններ կան.

«Մենք չունենք հստակ տեղեկություն՝ կրակոցն ում կողմից է եղել: Այդ կադրերում պարզապես կրակոցներ են երևում, բայց կրակողը ոչ մի ձև չի երևում: Պետք է փորձաքննություն իրականացվի»:

Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ երբևէ փաստ չենք ունեցել, որ «Մարտի 1-ի» դեպքերի ընթացքում կրակոցներ են եղել նաև ժողովրդի կողմից.

«Համոզված եմ, որ եթե նախաքննական մարմինը այն ժամանակ նման փաստեր ունենար, կդարձներ քննության առարկա: Եթե չի դարձրել, ուրեմն՝ չի էլ ունեցել: Ինձ համար այդ կադրերն արժանահավատ չեն, բայց փորձաքննության անցկացումը պարտադիր է»:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ից Politik.am-ին հայտնեցին, որ մեր հրապարակած տեսանյութը դեռ ուսումնասիրության փուլում է, և այս պահին չի հերքվել, որ կրակողները եղեն են քաղաքացիական անձանց կողմից:

Այս թեմայով