Ովքեր են «կռիշ» կանգնում երևանյան պոռնիկներին. Ինչ գիտի այդ մասին Վլադիմիր Գասպարյանը

collageՀայաստանում մարմնավաճառները արտոնյալ վիճակ ունեն և նրանց դեմ բողոքող քաղաքացիները դժվար կացության մեջ են հայտնվում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ նրանց դեմ միջոցներ ձեռնարկող անձանցից մեկն այսօր գտնվում է կալանքի տակ:
«Ծերեթելիի խաչմերուկից դեպի բակեր գնացող հատվածում գործում է «Փոքր Մայամի» հոթելը, որտեղ աշխատում են մարմնավաճառներ։ Ամբողջ գիշեր հարակից շենքի բնակիչները ականատես են լինում կռիվների, ծեծկռտուքների, անգամ դանակահարությունների, հնչում են հայհոյանքներ։ Արտաշեսյան 44 և հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ անգամներ դժգոհել են այս երևույթի դեմ, նամակներ ուղարկել քաղաքապետարան, ոստիկանություն, բայց անարդյունք»,-ասել էր փաստաբանը:

Եվ իրականում մարմնավաճառները լուրջ խնդիր են դարձել Երևան քաղաքի համար և այցեքարտ պարսիկ զբոսաշրջիկների համար: Մարմնավաճառների կարելի է տեսնել ամենուր անգամ Հանրապետության հրապարակում: Այս մարմնավաճառներին գիտեն բոլորը, նրանց մասին վստահաբար տեղյակ է նաև ոստիկանությունը: իսկ ինչու նրանց դեմ որևէ միջոցառում չի կազմակերպվում, որպեսզի քաղաքացիները չանհանգստանան նրանց կազմակերպած թեժ գիշերներից: Այս ամենը մի բան կարող է նշանակել, որ մարմնավաճառները ունեն լուրջ հովանավորներ և այդ հովանավորները կարողանում են լուծել բոլոր պետական մարմինների հետ առաջացած խնդիրները: Միթե Վլադիմիր Գասպարյանը տեղյակ չէ, թե ովքեր են հովանավորում այդ մարմնավաճառներին և որքանով են նրանք հասարակական կարգ խանգարում: Վլադիմիր Գասպարյանի ենթակաները տարբեր հարցերով բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու նպատակով հիշում են համակեցության կանոները, իսկ պոռնիկների դեպքում մոռանում են: Իսկ եթե ավելի խորը նայենք այս խնդրին, ավելի լավ կլինի, որպեսզի օրենքով այս մարդկանց տրվի կարգավիճակ և սահմանվեն հատուկ տարածքներ, որտեղ նրանք կարող են իրենց ծառայությունները մատուցել: Եվ շատ կարևոր է, որ այդ տարածքները լինեն բնակչությունից հեռու:

jj 2588 image timthumb arm136752277397

Դիտվել է 1,990 անգամ
 


Այս թեմայով