Ովքե՞ր կարող են լինել արդարադատության նախարար

Untitled-181Շրջանառվում է Արդարադատության նախարարի 2 թեկնածուի անուն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում:

Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը այդ պոստում հենց Արփինե Հովհաննիսյանին էր տեսնամ, սակայն Բաղրամյան 26-ում այլ որոշում կայացվեց: Արփինե Հովհաննիսյանը վատառողջ էր և կարողացավ մեկնաբանություն տալ, ընդամենը ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել: Այս պահին, փաստորեն, արդարադատության նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արփինե Հովհաննիսյան և Կորյուն Նահապետյան»:

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով