Ովքե՞ր կարող են արյուն հանձնել. կարևոր տեղեկատվություն

արյունԵրեկվանից շատերը ցանկություն են հայտնել արյուն հանձնել, որպեսզի առաջին գծում վիրավորված զինծառայողները այս առումով խնդիրներ չունենան: Այսօր ինքս էլ եղա Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և մի քանի բան հասցրեցի ճշտել, որ մինչ այդ տեղեկացված չէի:

Արյան դոնոր կարող են դառնալ 18 տարեկանը լրացած անձինք: Կարևոր պայման է հանդիսանում նաև քաշը. տղաները հագուստով պետք է կշռեն առնվազն 65, աղջիկները` 55 կիլոգրամ:

Արյուն հանձնողները պետք է երբևէ հիվանդացած չլինեն դեղնախտով, իսկ արյուն հանձնելու օրը չպետք է օգտագործած լինեն ոգելից խմիչք: Խնդրում եմ ձեզ հետ տանել նաև անձնագիր, քանի որ թերթիկները լրացնելու համար, այն պարտադիր պայման է:

Դիտվել է 230 անգամ
 


Այս թեմայով