Home » ՄԱՄՈՒԼ » Ովքե՞ր են ՀՀԿ-ի «գայլերն» ու «ոչխարները». Իշխող ուժը հատուկ պլան է մշակում

Ովքե՞ր են ՀՀԿ-ի «գայլերն» ու «ոչխարները». Իշխող ուժը հատուկ պլան է մշակում

HHK_AJ«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ խոսակցություններ կան, թե ՀՀԿ-ն մտադիր է ապագա խորհրդարանի պատկերը «բարեփոխել», որակյալ կադրեր բերել ԱԺ, ձերբազատվել թաղային հեղինակություններից, մականունավորներից, սակայն այդքան հեշտ չէ նրանց հեռացնելը, բոլորն էլ «պինդ» նստած են իրենց տեղերում:

Խորհրդարանի բոլոր գործարարները ցանկանում են կրկին ձեռք գցել պատգամավորի ցանկալի մանդատը: Այս հարցում, մեր տեղեկություններով, ՀՀԿ վերնախավը որոշում կայացնելու լուրջ խնդիրներ ունի՝ ինչպես անել, որ ոչ մեկը չնեղանա եւ աշխատի կուսակցության օգտին: Համարյա թե՝ «գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ անվնաս» սկզբունքով:

Նախնական տեղեկություններով, ՀՀԿ-ում մշակվում է այնպիսի պլան, որ «որակյալ» պատգամավորների անվան տակ խորհրդարան գան նաեւ «որակյալ» գործարարներ: Այլապես անհասկանալի է, թե ինչու պիտի գործարարը փող «թափի», բայց զրկվի մանդատից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 177 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy