Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ովքե՞ր են հայ պատգամավորներից մեկնում են Ստրասբուրգ

Ովքե՞ր են հայ պատգամավորներից մեկնում են Ստրասբուրգ

36Այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լևոն Դոխոլյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը կմեկնեն Ֆրանսիա։

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը հունվարի 19-ից 22-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքներին։

Ըստ հաղորդագրության, ԵԽԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը հունվարի 23-ից 30-ը Ստրասբուրգում կմասնակցի նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանի աշխատանքներին։

Դիտվել է 83 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy