Ովքե՞ր են Ժիրայր Սէֆիլյանի գործով մյուս ձերբակալվածները. «Ժողովուրդ»

sefilyan-472x265«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը:

Այսինքն՝ Սեֆիլյանը մեղադրվում է ինչ-որ զենք-զինամթերք պահելու մեջ, որը ո՛չ նրա մոտ են հայտնաբերել եւ ո՛չ էլ նրա տանից են հանել: Պարզապես ինչ-որ մարդկանց մոտ հայտնաբերված զենքն իրավապահները կապում են նրա անվան հետ եւ այդպիսով նրա դեմ գործ սարքում:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ այս գործով կալանավորված անձանցից են Ներսես Պողոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը: Վերջիններս Երեւանի բնակիչներ են: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս գործով մյուս երկու ձերբակալվածներն են Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանը: Իսկ Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով