Ոստիկանություն․ Զինված խումբը ՊՊԾ գնդի արդեն չորս մեքենա է այրել

DC67A493-4A50-49CD-9EDE-C58A5262E4A3_w987_r1_sՀայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը երեկ այրել է գնդի երեք ծառայողական մեքենա, ասված է Ոստիկանության՝ երեկոյան տարածած հաղորդագրությունում:

Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, զինված խմբի անդամները, Ոստիկանության պնդմամբ, «փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար»:

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը, ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է 78 անգամ
 


Այս թեմայով