Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի դատական նիստն՝ այսօր

Ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի դատական նիստն՝ այսօր

GayaneԱյսօր, ժամը 14:30-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, տեղի կունենա «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի» գործով նախնական դատական նիստ:

Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Գ. Առուստամյանին՝ ՀՀ Ոստիկանության ծառայողին վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Գ. Առուստամյանը Երևան քաղաքի «Օպերայի» հարակից մասում լուսափորի կանաչ լույսով փողոցը հատելիս հավասարվել է ոստիկանի համազգեստ կրող անձի, ով, այդ պահին գտնվելով պատասխանողից կես քայլ հեռավորության վրա, բարձր սուլել է սուլիչով: Ոստիկանի սուլոցից անակնկալի եկած Գայանեն հակադարձել է՝ «ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ»: Ոստիկանության աշխատակիցը փոխադարձ վիրավորանքներ է հասցրել Գ. Առուստամյանին, այնուհետև հայտնվել են ոստիկանության այլ աշխատակիցներ, ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին և ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ կազմվել են վարչական ձերբակալման և վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություններ:

ՀՔԱՎ

Դիտվել է 47 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy