Ոստիկանությունն արգելում է լրագրողներին հանրահավաքի ժամանակ դրոններ օգտագործել

Ոստիկանությունը արգելում է վաղը՝ օգոստոսի 17-ին Հնարապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ դրոններ օգտագործել։

«Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից», -ասված է ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Այս թեմայով