Ոստիկանությունը փորձել է գրոհել. «Սասնա ծռեր»

2016-07-17_134216-640x385«Հայտարարում ենք, որ այսօր՝ 24.07.16-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զրկված են ոչ միայն կապից, այլ նաև անջատել են էլեկտարականությունը և նրանց չեն ապահովել սննդով»,- այս մասին տեղեկնում ենք խմբավորման ֆեյսբուքյան էջից:

«Հավելենք նաև, որ ոստիկանության կողմից ճեղքման և գրոհի փորձեր են կատարվել»,- ասված է հաղորդագրութան մեջ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորան անդամների հետ վարած բանակցությունների վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ հանձնվել, որից հետո Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին:

Դիտվել է 1,681 անգամ
 


Այս թեմայով