Ոստիկանությունը փակել է Էրեբունու բաժին տանող ճանապարհը

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերելու պատրվակով մտել են տուն և բռնություն կիրառելՈստիկանական մեքենաները, զրահամեքենաները այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանն» ասաց, որ քիչ անց իրենք հայտարարությամբ հանդես կգան:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարել է զինված ապստամբություն սկսելու մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք գրավել է Էրեբունու ոստիկանական բաժանմունքը:

Դիտվել է 327 անգամ
 


Այս թեմայով