Ոստիկանությունը ցույց տվեց իր անկարողությունը

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ քրիստոնյաների համաժողովը չի կայանա՝ հաշվի առնելով որոշակի ռիսկերը:

Politik.am-ը որոշման մասին զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ: Իրավապաշտպանի խոսքով՝ հասարակության ցանկացած խումբ իրավունք ունի կազմակերպել հավաքներ, որոնք խաղաղ բնույթ են կրելու: ԼԳԲՏ ֆորումը ևս խաղաղ բնութ պետք է կրեր, իսկ Ոստիկանությունը նման հավաքների ընթացքում պարտավոր է պահպանել հավաքի խաղաղ ընթացքը:

«Ոստիկանությունը երեկ, փաստորեն, հայտարարեց, որ չի կարողանա պահպանել այդ խաղաղ ընթացքը, և ԼԳԲՏ համայնքի ու Ֆորումի կայացմանը դեմ հասարակության միջև բախումներ կսկսվեն: Ոստիկանությունը չպետք է նման հայտարարություն աներ: Դրանով նա միայն իր անկարողությունը ցույց տվեց»:

Այս թեմայով