Ոստիկանությունը` Վարդան Ղուկասյանի և նրա որդու կողմից կազմակերպած ծեծկռտուքի մասին

vava.thumbԱյսօր տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

Ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է փոխանցում կատարվածից: Ըստ աղբյուրի, փետրվարի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ,  33-ամյա, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 30-ամյա Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 37-ամյա Նորայր Ս.-ին և 37-ամյա Գարիկ Բ.-ին:

Այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 55-ամյա Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:

Նույն օրը Վարդան Ղուկասյանը և նրա որդին Սպարտակ Ղուկասյանը ծեծել են 46-ամյա Արթուր Թ.-ին, իսկ 34-ամյա Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին: Կոլյա Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է:

Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել: Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 198 անգամ
 


Այս թեմայով