Home » Real Politik » Ոստիկանությունը մոռացե՞լ է ԲՀԿ-ական ակտիվիստի մասին

Ոստիկանությունը մոռացե՞լ է ԲՀԿ-ական ակտիվիստի մասին

ծեծՈ՞ր փուլում է Արտակ Խաչատրյանի ծեծի քրգործի քննությունը:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Այս տարվա սկզբին հանրությունը արձանագրեց, որ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունները չեն ավարտվում: Փետրվարի սկզբին ծեծի ենթարկվեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը: Նշված դեպքից  հետո ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և հետաքրքրվեց գործի քննության ընթացքով: Ծառուկյանը նույն հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 100 հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան օգնելով բացահայտել  Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին: Ոստիկանությունը պաշտոնական մակարդակով խուսափեց արձագանքել Ծառուկյանի հայտարարությանը: Այդ իրադարձություններից անցել է մոտ 6 ամիս, սակայն հարուցված քրգործով դեռևս նորություն չկա: Բոլորովին վերջերս էլ շրջանառության մեջ դրվեց տեղեկատվություն, թե պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մոռացել է իր խոստման մասին: Այս առնչությամբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ «երբ լինի կոնկրետ զարգացում ու բացահայատումներ, որոնք կօգնեն ոստիկանությանը խնդրին լուծում տալ, ապա համապատասխանաբար գումարային փոխհատուցման մասին եւս կլինի հայտարարություն»:

Վերը նշված հայտարարությունների ֆոնին հետաքրքիր անտարբերություն է ցուցաբերում ոստիկանությունը, որը արդեն  6 ամիս է՝ նորություն չունի հանրությանը հետաքրքրող այս գործի վերաբերյալ:  Հիշեցնենք, որ պետության կողմից ոստիկանությանը տրամադրվող գումարները մարաթոնյան վազքի նման յուրաքնչյուր տարի աճում են.  2010 թվականից մինչ օրս  93 մլն դոլարից հասել է 146 միլիոն դոլար:

Կարելի է կարծել, որ Ծառուկյանն, ամեն դեպքում, սպասում է ոստիկանապետի գործողություններին, քանի որ բացի ոստիկանությունից Հայաստանում չկա մի մարդ կամ մարմին, ով կարող է օպերատիվ հետախուզական, որոնողական և հանցագործությունները բացահայտելուն ուղղված նմանատիպ գործունեություն ծավալել:

Վաչագան ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է 175 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy