Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արտաշատում հնչած կրակոցների դեպքի մասին

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արտաշատում հնչած կրակոցների դեպքի մասին

mr153Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արտաշատում հոկտեմբերի 27-ին հնչած կրակոցների դեպքի մասին:

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» եւ «աջ սրունքի եւ աջ ծնկան հոդի շրջանում պատռած լաթաձեւ վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են ընդունվել 38-ամյա Աշոտ Բ.-ն եւ 36-ամյա Արմեն Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող ճանապարհահատվածում Աշոտ եւ Արմեն Բ.-երը վիճաբանել են իրենց քրոջ ամուսնու` 36-ամյա Գրիգոր Ռ.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր անձնական օգտագործման «MR-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով 2 անգամ կրակել է Աշոտ եւ Արմեն Բ.-երի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջիններս վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 18.00-ին Գրիգոր Ռ.-ն ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հրացանն առգրվվել եւ ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 92 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy