Ոստիկանությունը հրաժարվել է ծեծից և խոշտանգումներից

vosՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ոստիկանությունը հրաժարվել է ծեծից և խոշտանգումներից:
Ըստ նրա՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 757 դեպքով կամ 4,3%-ով։ Միևնույն ժամական աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 43-ով, կամ 33,3% և ծանր հանցագործությունների թիվը 231-ով։

18 դեպքով նվազել է խմբերի կողմից հանցագործությունների թիվը, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը նվազել են 29-ով:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ահազանգեր ունեն, որ Գյումրիի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններ են կիրառվում, Հունան Պողոսյանը նշեց, որ կարող են դիմել ոստիկանությունը՝ հարցը լուծելու համար։
«Ակցիայից անմիջապես հետո եղել են բերման ենթարկվածներ, իսկ դրանից հետո որևէ մեկի նկատմամբ բռնի ուժ կիրառելու մասին տեղեկություններ չունենք, եթե կան նման անձինք, թող դիմեն, մենք սահմանված կարգով հարցը կլուծենք»,– ասաց նա։

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով