Home » ՄԱՄՈՒԼ » Ոստիկանությունը կվերահսկի ինտերնետ տիրույթը

Ոստիկանությունը կվերահսկի ինտերնետ տիրույթը

1383147626Եթե մինչ օրս Հայաստանի համապատասխան կառույցները զբաղված էին մարդկանց հեռախոսազանգերը գաղտնալսելով ու վերահսկելով, ապա հիմա հնարավորություններն ընդլայնվել են։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում, որ հավաստի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը նոր հնարավորություններ է ձեռք բերել Ինտերնետ տիրույթը վերահսկելու ուղղությամբ։ Այս հարցում «անուրանալի» դեր է ունեցել Ռուսիո միլիցիան, որը հսկայական տեխնիկա է նվիրել կրտսեր գործընկերոջը։

«Ամռանը կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով մերոնք, ի դեմս Վովա Գասպարյանի, գործուղվեցին Սոչի, որտեղ հանդիսավոր նիստ եղավ, և խոստացան օգնել։ Հիմա «որոշ տեղերում» մտահոգված են, որ նոր հնարավորություններն օգտագործվելու են ներքին «թշնամու» դեմ»,–գրում է թերթը։

Դիտվել է 84 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy