Ոստիկանությունը կապահովի՞ Փոստանջյանի ընտանիքի անվտանգությունը

231577061381838655ՀՀ Ոստիկանությունում հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ Ոստիկանությունում քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց. «ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպել է Ոստիկանության տարբեր ծառայությունների ղեկավարների հետ, նրանց հետ քննարկել է խնդիրը և ձեռք է բերվել պայմանավորվածություն»:

Թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, մեր զրուցակիցը հրաժարվեց մեկնաբանել:

Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանը օրեր առաջ նամակով դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով անհապաղ միջոցառումներ ձեռնարկել իր և իր ընտանիքի անդամների` ամուսնու, դուստրերի, ծնողների ու եղբոր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Արդյո՞ք Ոստիկանության ղեկավարության հետ ձեռք բերված «պայմանավորվածությունը» վերաբերում է Զ.Փոստանջյանի և նրա հարազատների անվտանգության ապահովմանը, Ոստիկանությունում առայժմ չեն հստակեցնում:

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով