Ոստիկանությունը իրավասու է զենք կիրատել. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր, Պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունը «ադեկվատ պատկերացում» ունի այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին։

«Իշխանությունը չի կարող ադեկվատ պատկերացում չունենալ, որովհետև այն գործողությունները, որոնք ձեռնարկվում են իշխանությունների կողմից, դրանք հեցն իրավիճակին համարժեք են», — այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Կոստանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ, ինչպե՞ս կարող է իշխանությունը ցրել նրանց, Կոստանյանն ի պատասխան նախ ասաց, որ պետք է տարբերակել՝ ոչ թե իշխանությունն է դա անում, այլ պետությունը, հետո հավելեց, որ մարդկանց քանակը չի կարող ազդել ցրելու միջոցների վրա։ «Ցանկացած միջոց պետության կողմից կարող է կիրառվել հասարակական կարգը պաշտպանելու համար։ Այո՛, պետությունն ունի անհրաժեշտ միջոցներ հասարակական կարգը, սահմանադրական կարգը պաշտպանելու համար», — նշեց Կոստանյանը։ Նրա խոսքով, հասարակական կարգի պաշտպանությունը պետության պարտականությունն է։

Հարցին ումի՞ց է պետությունը պաշտպանում հասարակական կարգը, Կոստանյանը պատասխանեց, որ պետությունը ունի պարտավորություն բոլոր քաղաքացիների՝ թե ցուցարարների, թե ցույցերին չմասնակցողների իրավունքները պաշտպանելու հարցում։ Նա դժվարացավ գնահատել այսօր Էրեբունի համայնքում ոստիկանության կողմից կիրառված ուժը բռնի՞ էր, թե ոչ և հավելեց. «Շատ դեպքերում ուժի կիրառումը պարտավորություն է ոստիկանության համար, ինչը սահմանված է Ոստիկանության մասին օրենքով, ինչը ընդունված է աշխարհի շատ երկրներում։

Ցանկացած պետության մեջ ընդունված կանոն է, որ ոստիկանությունը իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար իրավասու է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք։ Դրանց իրավաչափույթնա հարցը այլ խնդիր է, և իրավապահ մարմինները դրա գնահատականը կտան, վստահ եմ»։

Այս թեմայով