Ոստիկանությունը թաքցնում է հանցագործների լուսանկարները. եզդիները բողոքում են

IMG_6992[1]Ինչպես արդեն տեղեկացրել էինք հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը  06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման են ենթարկվել:  Ազգությամբ եզդի ամուսինների բնակարանից հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել:

Երեկ  տուժողների հարազատները   politik.am-ին տեղեկացրեցին իրենք այսօր բողոքի ակցիա են անցկացնելու ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:  Պատճառն այն է, որ ոստիկանությունը չի փորձում բացահայտել գործը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ օրեր առաջ ոստիկանությունից տեղեկացրել են, որ կա հանցագործների լուսանկարները, քանի որ նրանք Հանրապետական հիվանդանոցի մոտից ոտքով են եկել և աննկատ չեն մնացել, իսկ երեկ ոստիկանութունից տեղեկացրել են, որ գործը փակուղի է մտել: Իրենք էլ գնալու են ՀՀ նախագահից արդարություն պահանջեն: Բողոքի ակցիան կիրականացվի ժամը 11:00-ին:

Այսօր տասնյակ քաղաքացիներ հավավքվել էին նախագահական նստավայրի դիմաց և պահանջում էին արդարություն: Բողոքի ակցիա մասնակիցներից  մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը թաքցնում է հանցագործների լուսանկարները: Ակցիայի մասնակցի հավաստմամբ ոստիկանությունն օրեր առաջ ասել է, որ ունի լուսանկարներ, իսկ հիմա հրաժարվում է, որ նման լուսանկարներ գոյություն ունեն:

IMG_6992[1] IMG_6988[1] IMG_6989[1]

Դիտվել է 369 անգամ
 


Այս թեմայով