Ոստիկանությունը գործեց, որպես սովետական միլիցիա

ara-papyan«Հասարակությունը մի տեսակ գտնվում էր մրամփի մեջ, այս իրադարձություններից առաջ, սակայն հիամ մենք այլևս նույն իրավիճակում չենք հայտնվելու: Հիամ իրավիճակը կլինի ավելի լավը, թե ավելի վատը` դեռևս շուտ է ասել, բայց պետք է փաստել, որ երկու հնարավորություններն էլ կան»,-այս մասին  լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Արա Պապյանը:

Քաղաքագետը կարծում է, որ եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը գնա ճնշումների, ապա հասարակությունը էլ ավելի կծայրահեղանա.«Այդ վիճակում հասարակության  ավելի կինքնամեկուսանա, տնտեսությունը կվատանա և արատագաղթը կավելանա»,-կարծում է քաղաքագետը` նկատելով, որ եթե հետևություններ արվեն, թե ինչու մի խումբ մարդիկ զենքի ուժով փորձեցին հարցեր լուծել,  եթե վերացվեն պատճառները և ոչ թե հետևանքները, ապա կարելի է սպասել իրավիճակի շտկման.«Ինչու եմ ասում շտկում, քանի որ ես արմատական փոփոխությունների հույս չունեմ: Այս տասնհինգ օրվա դիմակայությունը ցույց տվեց, որ մեծ խնդիրներ կան պետական կառավարման ոլորտում»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը իր խոսքում անդրադարձավ նաև ոստիկանության պահվածքին.«Հասկանալի դարձավ, որ մեր ոստիկանությունը գործում է այնպես ինչպես սովետական միլիցիան` նրանք չեն կարողանում պահպանել իրենց ամենամեծ զինապահեստը, բայց մեծ հաջողությամբ ջարդում են խաղաղ ցուցարարներին»,-ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

 


Այս թեմայով