Ոստիկանությունը «ասֆալտին կփռի՞» վարչապետի խոսքը «գետնին տվող» Սասուն Միքայելյանին

Սեպտեմբերի 11-ին  Դավթաշեն վարչական շրջանում  Նիկոլ Փաշինյանը հարթակից երկու ժամ էր տվել ԱԱԾ պետին ու ոստիկանությանը՝ ռեյդեր անցկացնել, ասֆալտին պառկեցնել եւ զինաթափել օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի զինված խմբավորումները. «Երկու ժամից լսեմ ձեր զեկույցը արձանագրված արդյունքների մասին»,-ասել է նա:

Ոստիկանության և ԱԱԾ հատուկ գործողություններից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ի պատասխան լրագրողների, հայտարարել էր, որ  օլիգարխներին ուղեկցող շարասյուներն են կանգնեցնում, չի կարելի շարասյունով երթևեկել։

Հետաքրքիր է, որ շարասյուներով շրջելը արգելվում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, բայց նոր իշխանությունների ներկայացուցիչները կարող են արտոնյալ կարգավիճակով շրջել Հայաստանում:

Մեր նախորդ հրապարակումններից մեկում մենք խոսել էինք ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի մասին։ Նա նախկինում էլ, այսօր էլ, շարունակում է շրջել շարասյունով։ Սասուն Միքայելյանն ու իր թիկնապահները շրջում են երկու թանկարժեք «Լեքսուզ» GX 470 մակնիշի մեքենաներով։

Ու այս պարագայում հետաքրքիր է, թե ինչու՞ ոստիկանությունը «ասֆալտին չի փռում» վարչապետի խոսքը «գետնին տվող» Սասուն Միքայելյանին, թե՞ վարչապետի հորդորները իր թիմակիցներին չէին վերաբերում։

Ի դեպ՝ ի հեճուկս վարչապետ Փաշինյանի հայտարարության, իր խմբակցության պատգամավորն էլ է սիրում «գոլդ» համարներ։ Այսօր հրապարակումներից մեկով պարզ դարձավ, որ «գոլդ» համարներ է սիրում նաև քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ըստ հրապարակման՝ նա անգամ իր հեռախոսահամարն ու մեքենաների համարներն է նույն թվերով վերցրել։

Լուսանկարում պատկերված երկու սև մեքենաները Սասուն Միքայելյանի և իր թիկնապահների մեքենաներն են:

Այս թեմայով