Ոստիկանությունը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված միջադեպերի մասին

^F48A5D4DC8FA75F61184094172DDEA9BCC7632240B0AE8F82C^pimgpsh_fullsize_distr-1Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի էջում գրել է.

ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի:

 


Այս թեմայով