Ոստիկանությունը՝ Արսինե Խանջյանին բերման ենթարկելու մասին

3217070ՀՀ ոստիկանությունը թյուրիմացաբար է Խորենացի փողոցից բերման ենթարկել կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանին: Ներկայում նա ազատ է արձակվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի Աշոտ Ահարոնյանը: «Թյուրիմացություն է եղել, այո, նա տարվել է ոստիկանություն, շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, որևէ խնդիր չկա, այս պահին նա ոստիկանությունում չէ»,-ասաց Ահարոնյանը:

Դիտվել է 590 անգամ
 


Այս թեմայով