Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկանության փոխգնդապետը ճիշտ որոշում է համարում Աշոտ Կարապետյանին պաշտոնից ազատելը

Ոստիկանության փոխգնդապետը ճիշտ որոշում է համարում Աշոտ Կարապետյանին պաշտոնից ազատելը

90058Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի նախկին պետ Կարեն Մովսիսյանը Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը «ճշգրտագույն» որոշում է համարում: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«1. Ո՞վ է կազմել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակում գործելու ուժերի եւ միջոցների տեղաբաշխման (տեղակայման) տեղադիրը, կամ այն առհասարակ կա,՞ թե՝ ոչ:

2. Ո՞վ եւ ինչպե՞ս է հրահանգավորել ՊՊԾ գնդի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններին: Ի՞նչ ցուցումներ են նրանք ստացած եղել մինչ այդ չարաբաստիկ օրը: Նրանք առհասարակ ծանո՞թ են ՀՀ ոստիկանության մասին օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածների պահանջներին (զենքի կրման կանոններն են):

3. Նույն գիշերը ՊՊԾ գնդի ներսում ծառայություն իրականացնող խումբն ունեցել է մի քանի ինքնաձիգավոր, որոնք փաստացի «без бой» հանձնվել են (բացի Վանոյանից): Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ դուք չեք էլ փորձել մարտի բռնվել, բա ձեր գործի անունն ի՞նչ էր, թե՞ դուք այս պետության մակաբույծներն եք` վարձատրվեք, բայց չաշխատեք հա՞, երեւի դուք իմացել եք, թե դուք այդ գնդի ծիրանի այգու պահակներն եք էլի, որ ցոգոլ գողացող երեխեքին աղ ու բիբար կրակելով` վախեցնեք: Ձեզ այդտեղ ծերունային պահակության էին, էլի՜, նշանակել, որ տուն պահեք: Բավական չէ՞ մատների արանքով վերաբերվել ամեն ինչին: Բա, հարգելի «պահակներ», այն էլ ինքնաձիգավոր (товарищи автоматчики) սրանից քրեական պատասխանատվության հոտ է գալիս, ու շատ ու շատ արդարացի կլինի, եթե այդ ոստիկաններից մի քանիսը ենթարկվեն քրեական պատասխանատվության: Հենց այդ պատասխանատվությունն էլ կարգ ու կանոն կբերի իր հետ: Բոլորը կսկսեն գիտակցել, որ ոստիկանությունում ծառայելը խաղ ու պար չէ, եղբա՛յր, այստեղ եւ՛ ուղեղ է պետք, եւ՛ քաջություն: Տապոռավարի աշխատելու, քավոր-սանիկ խաղացնելու ժամանակները վաղուց անցել են:

4. Ես չեմ հասկանում նաեւ հետեւյալը: Այդ ո՞նց եղավ, որ վարչության պետի տեղակալը` բարձրաստիճան պաշտոնյան գնաց ու գերի ընկավ դրանց ձեռքը: Այ մարդ, սա հո փողոցում շոու անելու, անիմաստ բանակցություններ վարելու կամ յութուբը լցնելու հերթական դրվագ չէր, որ քեզ մեջ գցեցիր ու դրանց զինաթափման ամբողջ գործընթացը հարամեցիր»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օգոստոսի 8-ին Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Դիտվել է 822 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy