Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 80 հոգի

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 80 հոգի, Aysor.am-ին տեղեկացրեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նա նշեց, որ ցուցարարները բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար։

Հարցին, թե ինչու առավոտից մինչև այժմ ցուցարարներն ազատ չեն արձակվում, Էդգար Ջանոյանը պատասխանեց, թե ցուցարարները բերման են ենթարկվել տարբեր ժամերի։

«Բոլորին տարբեր ժամերի են բերում, կոնկրետ ժամ չեմ կարող ասել, բայց եթե բերման են ենթարկվել վարչական իրավախախտման համար, սահմանված ժամկետում բաց կթողնեն, որևէ խնդիր չկա»,-ասաց Է. Ջանոյանը։

Այս թեմայով