Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Խաչիկ Ավետիսյանն այսօր ազատվել է պաշտոնից

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանն այսօր ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ է արվել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Armtimes.com-ին հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ՊՊԾ գնդի հրամանատար է նշանակվել 5–րդ գումարտակի (Հրեշտակներ) հրամանատար Արթուր Խուդինյանը։

Խաչիկ Ավետիսյանը ՊՊԾ գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Ավետիսյանը, սակայն, անպաշտոն չի մնացել. ոստիկանապետի հրամանով նա նշանակվել է Կոտայքի մարզի ոստիկանապետի տեղակալ։

 


Այս թեմայով