Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել

vostikanutyun232Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր ստացավ ՀՀ ՀՔԾ-ի 2015թ.-ի հուլիսի 2-ի որոշումը նույն թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, իր ուսումնասիրության տակ ունենալով ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, այնպես էլ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցրած բռնություններն ու ապօրինությունները ֆիկսած նյութերն ու տեսաձայնագրությունները, որոշում է կայացրել քրեական գործ հարուցել  բռնություններ գործադրելու, պաշտոնական լիազորություններն անցնելու և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է 15 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy