Ոստիկանության աշխատակիցը խաբեությամբ քաղաքացուց 710 հազար դրամ է յուրացրել

Օրերս Politik.am-ի խմբագրություն էր դիմել քաղաքացի Տիգրան Ավագյանը։ Քաղաքացու խոսքով ոստիկանության աշխատակից Անդրանիկ Պնդուկյանը խարդախությամբ իրենից վերցրել է 710 հազար դրամ։ Ինչպես պնդում է Տիգրան Ավագյանը, Անդրանիկ Պնդուկյանից նա սույն թվականի հուլիսի 29-ին գնել է  mercedes-benz e 230 84qq999 պետհամարանիշի մեքենան․ «Հուլիսի 29-ին փակովի պայմանով գնել եմ mercedes-benz e 230 84qq999  համարանիշի մեքենան, Արմավիրի մարզի, Քարակերտ գյուղի բնակիչ Անդրանիկ Պնդուկյանից։ Նախնական վճարել եմ 710 հազար դրամ՝ պայմանով, որ մնացած գումարը կվճարեմ ամսական 100 հազար դրամ ամսական։ Սեպտեմբերի 17-ին Անդրանիկ Պնդուկյանը ինձ մոտեցավ և ասեց, որ մեքենան չի ցանկանում վաճառել։ Պահանջեց, որ վերադարձնեմ, ես վերդարձրեցի, իսկ գումարս խոստացավ երկու օրվա ընթացքում վերադարձնել։ Դրանից հետո անհետացավ ու ես չկարողացա գումարս հետ ստանալ»,- politik.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ավագյանը։

Քաղաքացու պնդմամբ նա դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունում չեն փորձում իր խնդրին լուծում տալ, քանի որ Անդրանիկ Պնդուկյանը նույնպես ոստիկանության աշխատակից է։ Քաղաքացին դիմում է ներկայացրել ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ դեպքը այդ քաղաքում է տեղի ունեցել։

Մենք փորձեցինք ստանալ նաև Անդրանիկ Պնդուկյանի մեկնաբանությունը կատարվածի մասով, սակայն մեր հարցերը դեռևս անպատասխան են մնացել։

Լուսանկարում ոստիկանության աշխատակից Անդրանիկ Պնդուկյանն է։

 

 

Այս թեմայով