Ոստիկանները քարշ տալով տանում են զոհված զինվորների ծնողներին (տեսանյութ)

bozԱյսօր, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանները բռնի ուժ են կիրառել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ։ Այս մասին հայտնում է epress.am -ը։

Ակցիայի մասնակիցները ցանկացել են տեղեկանալ նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ։ «Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի»,- ասել է ոստիկաններից մեկը:

Դիտվել է 1,050 անգամ
 


Այս թեմայով