«Ոստիկանները վնասազերծել են Սաշիկին»

gagԵրեկ որոշ լրատվամիջոցներ տարածեցին տեսանյութ, որտեղ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բռնում են SAS սուպերմարկետից քաղցրավենքի գողացած մի տղամարդու: Լրատվամիջոցները այնպիսի վերնագրեր էին դնում տարածվող տեսանյութին՝ առաջին հայացքից կարելի էր կարծել, որ պետական բյուջեն թալանած պաշտոնաի են բռնել: Զազրելի էր տեսնել տարածվող կադրերը: Տղամարդու տեսքից հասկանալի էր, որ լավ օրից չի գնացել այդ քայիլն, իսկ հասարակ ժողովրդի տուգանքների հաշվին փորները հաստացրած ոստիկանները հերոսական կեցվածք էին ընդունել:
Իսկ ինչ են անում այս ոստիակնները և համակարգը ընդհանրապես, երբ թալանվում են պետական միջոցները:Վստահաբար ակրելի է ասել, որ այս ոստիկանները խոնարհվում են, երբ տեսնում են թալանչի պետական պաշտոնիայի վստահ իմանալով, որ նա թալանչի է: Նրանք գլուխները կախ աշխատում էին Մարգար Օհանյանի ժամանակ, ով թալանում էր պետական միջոցները, երբ այդ թալանի արդյունքում բենզինը ծառայողական մեքենաների բենզինը լցնում էին հենց ոստիկանները: Այս ոստիկանները ձայն չէին կարողանում հանել,  քանի որ ՃՈ պետը թափ ուներ և իրենք չէին կարող նրա դեմ դուրս գալ: Իսկ ահա սովից փոքրիկ գողություն արած խեղճ մարդուն կարել է հպարտորեն բռնել, քանի որ նրա համար որևէ մեկը ոստիականներին չի ապտակի և չի նախատի:
Հայաստանում իրականում բան կփոխվի այն ժամանակ, երբ լրատվամիջոցներում կհայտնվի լուր, որ ՃՈ աշխատակիցները նույն ջանասիրությամբ վնասազերծել են Սաշիկին, ում կատարած սխրագործությունների մասին շատերին է հայտնի և պետությանը այդ ոստիկանները մեծ լավություն արած կլնեին: Թե չէ պեչենի գողացող խեղճ մարդու են բռնում և մի բան էլ հպարտանում դրա համար: Բռնում են պեչենի գողացողի, երբ իրական թալանչիները, այդ թվում ոստիկանների աշխատավարձը գողացողները ազատության մեջ են: Ամոթ է ուղղակի…

Դիտվել է 1,398 անգամ
 


Այս թեմայով