Ոստիկանները հայտնաբերել են Սարի-Թաղում ծեծկռտուք և սպանություն կատարած եղբայրներին

900-440x293-440x293SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ արդեն իրացնելով ստացված տեղեկությունները, մի քանի դարանակալումներ էին կատարել մարտի 13-ին Սարի-Թաղում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության և սպանության ժամանակ նշված վայրում գտնվող մի քանի կասկածյալների գտնվելու վայրերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել Սարի-Թաղի 10-րդ շարքի 8-րդ տան բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը: Վերջիններս Նոր Նորքի ոստիկանությունում խոստովանել են, որ վիճաբանությանը մասնակցել են իրենք՝ մահացածի և վիրավորների հետ Սարի-Թաղում, որի ժամանակ էլ Դավիթը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց: Մանրամասները՝ shamshyan.com-ում:

Դիտվել է 251 անգամ
 


Այս թեմայով