Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մնալ գրավված տարածքին հարակից Խորենացի փողոցում

7D64220B-4853-45F7-A417-534FD59C9F69_w987_r1_sՈստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մնալ ՊՊԾ գնդի գրավված տարածքին հարակից՝ Խորենացի փողոցի հատվածում։

Սեփական մեքենայով այդտեղ եկած մի կնոջ ոստիկանները հորդորեցին նախ դուրս բերել մեքենան ու առհասարակ հեռանալ տարածքից։ Կինը չենթարկվեց ոստիկանների պահանջին։

Կես ժամ բանակցելուց հետո կարմիր բերտավորները բռնեցին կնոջ թևերից ու նրան տարան ոստիկանական պատից այն կողմ։ Ոստիկաններն ասացին, որ թույլ չեն տալու քաղաքացիների մուտքն այս հատված։

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով