Ոստիկանները ենթարկվել են կարգապահական տույժի

vostikanutyun232Մի խումբ քաղաքացիների նկատմամբ խարդախություն կատարելու մեղադրանքով դատարանը կայացրել է Սամվել Աբրահամյանին ազատազրկման դատապարտելու մասին որոշում, սակայն նա չի կրում իր պատիժը, քանի որ գտնվում է փախուստի մեջ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Պաշտպանին դիմած քաղաքացիների խոսքերով Ս. Աբրահամյանը ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն ոստիկանության աշխատակիցների կողմից չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Իսկ Աբրահամյանի գործողություններից տուժած քաղաքացիների դիմումները Ոստիկանության կողմից մնում են անպատասխան: Ոստիկանությունից Պաշտպանին պարզաբանել են, որ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով ոստիկանությանը հասցեագրված մի խումբ քաղաքացիների համատեղ դիմումներին սահմանված կարգով պատասխան չտրամադրելու և հետախուզման մեջ գտնվող Ս. Աբրահամյանին հայտնաբերելու ուղղությամբ բավարար միջոցառումներ չձեռնարկելու համար ոստիկանության Մաշտոցի բաժնի մի խումբ ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի: Անուն-ազգանունը փոխված է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով