Ոստիկանները գողական բարքերի մեջ…

загруженноеԱյս դեպքը վառ օրինակ է ոստիկանությունում տիրող բարքերի և ամենօր բարձրաձայնվող «բարեփոխումների»…
Նրանց համար «չփչանալը», «գողական սոլիդարությունը» ավելի կարևոր են քան օրենքն ու մարդու իրավունքը։
Կլինե՞ր, որ մարդու գլխին սարքելու կամ խոշտանգելու կամ իրավունքները խախտելու հրամանը կատարելուց հրաժարվեին կամ ազատման դիմում ներկայացնեին, ոչ իհարկե, քանի որ նրանք լրիվ այլ «կանոնադրությամբ» են առաջնորդվում։
Այսքան ժամանակ բազմիցս եղել են ապօրինի հրամաններ, որոնք առանց խոսքի կատարել են, քանի որ ուղղված են եղել ամնեղ քաղաքացիների դեմ։ Մինչև հիմա ոստիկանները իրենց համարում են մահակ քաղաքացիների դեմ, ու հեչ կարևոր չի հանցագործ է դիմացը, թե ոչ։
Փաստացի նրանք հանցագործություն են պարտակում, դառնում մասնակից, միգուցե նրանք էլ են մարդ խոշտանգում, դրա համար են սոլիդար խոշտանգողներին։

ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն։

Գրում է Կարեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 136 անգամ
 


Այս թեմայով