Ոստիկանները բերման են ենթարկել «Ոտքի, Հայաստա՛ն» քաղաքացիական նախաձեռնության անդամներին

big_087e85875«Ոստիկանները քիչ առաջ հրապարակից բերման են ենթարկել քաղաքական ուժերի հանդիպում-քննարկմանը մասնակցող Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Դավիթ Սանասարյանին և Շահեն Հարությունյանին: Իսկ ավելի վաղ՝ Հիմադիր խորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանին»:

Այս մասին տեղեկացնում է ՀԽ-ի անդամ Սյուզան Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մեկնարկում է «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հանրային հավաքը: Քիչ առաջ նախաձեռնությունը նաեւ հայտարարություն տարածեց՝ հրավիրելով  Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար:

Դիտվել է 287 անգամ
 


Այս թեմայով