Ոստիկանը երկու ամիս ակտիվիստ է ձեւացել. Նախախորհրդարանի բացահայտումը

179520Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, ըստ որի, իրենց շարքերում արդեն երկու ամիս ծպտյալ ոստիկան է եղել՝ Արման Արշակյանը։

«Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը Նախախորհրդարանի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել:

Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում:

Քաղաքացի Արման Արշակյանը որպես Նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ: Առաջին իսկ օրերից մեզ հայտնի է եղել, որ նա աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար: Եվ երբ նա արդեն սկսեց Նախախորհրդարանի աջակիցների շրջանում Սամվել Ալեքսանյանի օգտին քայքայիչ աշխատանք կատարել, որոշում կայացվեց նրան հեռացնելու մասին»,- ասվում է Նախախորհրդարանի հայտարարությունում։

Դիտվել է 125 անգամ
 


Այս թեմայով