Ոստիկանապետ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցել. պահանջում է Սաքունցի գրասենյակը

1435578837-67812016թ հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի Պապի այցելության օրը, ՀՀ ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։

Շահենը գնացել էր Գյումրի մասնակցելու Հռոմի Պապին դիմավորելու և հնարավորության դեպքում նրան հանձնելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների մասին Հայտարարության տեքստը՝ նպատակ ունենալով նրա ուշադրությունը գրավել ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների խնդրին։

Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանները, գերազանցելով իրենց լիազորությունները, խախտելով օրենքի բոլոր նորմերը, բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա և հանել նրան Գյումրի քաղաքից դուրս՝  տեղափոխելով Երևան։

ՀՀ ոստիկանությունը, իրեն դնելով օրենքից դուրս, հանդես է եկել որպես կազմակերպված բանդիտական խմբավորում, որը օրը ցերեկով առևանգում է ՀՀ քաղաքացուն՝ թույլ չտալով նրան իրականացնել իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը։

Հերթական անգամ ՀՀ ոստիկանությունը, խախտելով և սահմանափակելով մարդու իրավունքը, հանդես է գալիս որպես խուլիգանական նպատակներ հետապնդող և անձի նկատմամբ ծանր հանցագործություն կատարող կառույց։

Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ԱԱԾ-ից և ՀՀ ՀՔԾ-ից անհապաղ․

– միջոցներ կիրառել՝ ազատելու  Շահեն Հարությունյանին ոստիկանական առևանգումից,

– հարուցել քրեական գործ ՀՀ ոստիկանապետ Վ․Գասպարյանի և այդ հանցագործությունը կատարած այլ պաշտոնատար անձանց նկատմամբ

– և ապահովել Շահեն Հարությունյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքի վերականգնումն ու իրացումը իր նախընտրած եղանակով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

25 հունիսի 2016թ․

 


Այս թեմայով