Ոստիկանապետի խոսքով, տեղի է ունեցել ոչ թե բեկորային, այլ ալիքային պայթյուն

^A991785DB5178A9E3284C297E3A8B8888ABF33CAB2E844DA40^pimgpsh_fullsize_distr-540x304Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով, Հալաբյան փողոցում թիվ 63 ավտոբուսում տեղի է ունեցել ոչ թե բեկորային, այլ ալիքաձև պայթյուն: Գասպարյանը մանրամասնեց, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստարանին։  

Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հայտարարեց, որ ավտոբուսը աշխատել է դիզելային վառելիքով, հետևաբար այն չէր կարող գազի պայթյունի հետևանք լինել:

Ոստիկանապետը նաև հրաժարվեց մեկնաբանել հնարավոր ահաբկչության մասին լուրերը, նշելով, որ այս պահին դա ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ փոխանցեց լրագրողներին, որ ավտոբուսի վարորդը չի վնասվել, նրան այս պահին քննում են։

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով