Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ոստիկանապետի թիկնապահին ծեծե՞լ են

Ոստիկանապետի թիկնապահին ծեծե՞լ են

13895532_1127326093980610_3958843234811076779_nՄենք արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել Սարի թաղում: Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք, ոստիկանության աշխատակիցները բռնություններ են կիրառել նաև հարակից տների բնակիչների նկատմամբ: Պետք է նկատել, որ ցույցի մասնակիցների վրա քաղաքացիական հագուստով անձանց հարձակումից կարճ ժամանակ առաջ մի խումբ քաղաքացիական հագուստով անձիք Խորենացի փողոցից անցել էին ոստիկանական շղթան և ուղղություն վերցրել դեպի Սարի թաղ, որտեղ և տեղի էր ունեցել բախումը:

Ոստիկանական շղթան անցած քաղաքացիական հագուստով անձանց մեջ նկատվել է նաև մի անձ, որը մշտապես ուղեկցում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Մեր ունեցած տեղեկություններով նա ոստիկանապետի թիկնազորի անդամ է:

Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանից: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հարց ուղղեցինք Աշոտ Ահարոնյանին: Մեր հարցը տեսնելով նա խնդրեց լուսանկարը, որից հետո Ահարոնյանը մեր հարցին չպատասխանեց:

Այսօր ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել կատարված դեպքերի և ոստիկանության պետի թիկնապահ Գագիկ Զոհրաբյանի գործողությունների վերաբերյալ: Հաղորագրության մեջ մասնավորապես ասվում է

88197«Մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը քաղաքացիական հագուստով մասնակցություն է ունեցել ս/թ. հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին և իբր բռնություններ կատարել:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընթացող ծառայողական քննության շրջանակներում, մինչ այս պահը առկա նախնական արդյունքներով չի պարզվել գոնե մի դեպք, որ Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ:
Բացի այդ, Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ՀՀ ոստիկանության պետի ցուցումով, որպես օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակից կատարել է իր ծառայողական պարտականությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ: Այդ օրը բռնություն է գործադրվել նաև Գ. Զոհրաբյանի նկատմամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ Գ. Զոհրաբյանը որևէ առնչություն չունի լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում «ոմն Պավել Սասունյանի» դրսևորած խուլիգանական վարքագծի հետ:
Նկատի ունենալով, որ հայտնի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է քրեական գործով քննություն, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այլ տեղեկություններ կհրապարակվեն դրանց ավարտից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստորեն ըստ ոստիկանության տարածվող լուսանկարներում գրոհող մարտիկի տեսք ընդունած թիկնապահը իրականում տուժող է և բռնության է ենթարկվել: Այս դեպքում լավ կլիներ ոստիկանությունը չսպասեր մի քանի օր և միանգամից առաջին օրը ցույց տար, թե ինչ բռնության և ինչ պայմաններում է ենթարկվել: Եվ հետո ով է տեսել, որ պետական պաշտոնյաի թիկնապահը օպերատիվ գործողություններ իրականացնի:
Դիտվել է 5,512 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy